«7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը արդարացման պահանջով դիմել է Վճռաբեկ

18

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի անկարգությունների վերաբերյալ «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատարյանը:

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին: