Ալեն Սիմոնյանը պարզաբանում է՝ ինչու Արթուր Վաղարշյանին առաջին անգամ մերժեցին

95
Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի անգամ ԱԺ-ն մերժել էր ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ այս անգամ հավանություն տվել:
 
«Ես չեմ ուզում ասել՝ այ էս խոսքը սենց ասեց, դուրներս եկավ: Պատգամավորներին շատ դուր է եկել պարոն Վաղարշյանի մոտեցումը, անկեղծությունը, ազնվությունը:
 
Առաջին անգամ ոչ թե ազնիվ չէր, այլ երեւի ավելի լարված էր, ասելիքը միգուցե տեղ չհասավ: Հիմա մարդը ելույթ է ունեցել, պատգամավորների դուրները եկել է, որոշում են կայացրել, որ այնուամենայնիվ, այս մարդը վստահություն է ներշնչում եւ կարող է հանդես գալ ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասաց Ալեն Սիմոնյանը: