Ալեն Սիմոնյանին 200․000 դոլարանոց BMW, ճակատենցուն՝ «ՈւԱԶ»

198

Կառավարությունը որոշել է համապատասխան որոշում մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք կբերի Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։

Սիմոնյանի նոր մեքենայի համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ ու ձեռք է բերվելու պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից։ Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ:

Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։

Միևնույն ժամանակ, այսօրվա կառավարություն նիստին Գնել Սաոսյանը հայտարարեց, որ Սյունիքում է եղել և հասկացել է, որ այնտեղ կա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի։ Եվ անմիջապես գնվել է երկու «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, որոնք կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանին բաժին հասավ 200000 դոլար արժողությամբ BMW, իսկ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ճակատենցուն՝ «ՈւԱԶ»։