Երբ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ զինյալներ է տեղափոխում Սիրիայից և Լիբիայից Բաքու, Նախիջևան և այլ բնակավայրեր, մենք բոլորովին չզարմացանք, քանի որ պատմությունը կրկնվում էր։ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ բազմաթիվ են ապացույցները, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվում են իսլամիստ-ահաբեկիչներ:
Դեռևս առաջին արցախյան պատերազմի ժամանակ է Ադրբեջանը կիրառել վարձկաններ և ահաբեկիչներ՝ Աֆղանստանից, Պակիստանից, Ուկրաինայից և այլ երկրներից։ Այն ժամանակ ամենամեծ ահաբեկչական խմբավորման՝ Ալ Քաիդայի զինյալներն են անգամ ներգրավվել կռվում։
Ազատ Ձայնի տարիներ առաջ պատրաստած 2 մասից բաղկացած տեսաֆիլմը այսօր էլ արդիական է, քանի որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Արցախի բանակը կրկին կռվում է ահաբեկիչների դեմ՝ այս անգամ բերված Սիրիայից, Աֆղանստանից, Լիբիայից, Պակիստանից։










