Ակնայի (Աղդամ) ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական ձեռքով սեփական մահապատժի տակ ստորագրելուն․ Ձյունիկ Աղաջանյան

77

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանն Արցախի մասին ներկայացրեց զուտ զեկույց՝ առանց հարցադրումների, առանց Արցախի ինքնորշման իրավունքի, առանց Արցախը բնիկ բնակչություն զրկելու Ադրբեջանի միտումնավոր քաղաքականության մասին խոսելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«ՄԱԿ-ն էլ չի պատրաստվում բանաձեւ ընդունել, սատար կանգնել Արդարադատտության միջազգային դատարանի որոշմանը եւ իր ենթակայության տակ եղած գործիքակազմով բացել միջանցքը: Քանի որ Հայաստանի իշխանություն կոչվածը բաց սատարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարին, չունի իրավասություն ՄԱԿ-ին որեւէ պահանջ ներկայացնելու: Քանի դեռ չկա իշխանություն, որը հանդես կգա ազգանվեր դիրքերից, ոչ թե ամորֆ, այլ ուղղակի ձեւակերպումներ կանի, ոչինչ էլ չի լինելու»,- նշեց Աղաջանյանը:

Աղաջանյանի կարծիքով՝ Հայաստանի հումանիտար բեռներ է ուղարկել Լաչինի միջանցքի որպես փիառ ակցիա եւ որ բարոյական ճնշում գործադրի արցախցիների նկատմամբ՝ ցույց տալով, որ Հայաստանն անկարող է, եւ միակ հնարավորությունն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է:

«Ակնայի (Աղդամ) ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական ձեռքով սեփական մահապատժի տակ ստորագրելուն: Սա կնշանակի Արցախի ճանապարհը փակել մեկընդմիշտ, մեկընդմիշտ կտրել Արցախը Հայաստանից, եւ Արցախը տարալուծել Ադրբեջանին: Բերձորի միջանցքը պետք է չէ հավասարազոր համարել որեւէ ճանապարհի, այն ունի իր հստակ կարգավիճակը: Բերձորի միջանցքն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է, որը կտրելու դեպքում կսկսվի Հայաստանի վերացումը»,- ընդգծեց Ձյունիկ Աղաջանյանը: