Արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծը չընդունվեց ԱԺ-ում

7
ԱԺ–ն չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը։

«Իմ քայլը» խմբակցության անունից Լիլիթ Մակունցն ասաց, որ դեմ են քվեարկելու նախագծին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ Հայաստանում այս պահին կա դե յուրե արտակարգ դրություն, բայց այն դե ֆակտո գոյություն չունի։

Նախագծին կողմ քվեարկեցին ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունները։

Կողմ քվեարկեց 22, դեմ՝ 68 պատգամավոր․ նախագիծը չընդունվեց։