ԱԺ նիստը մեկնարկել է. կքննարկվի վարչապետի հրաժարականի հարցը

13

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, իր հերթական նիստերն է գումարել. Օրակարգում ընդամենը 2 հարց է:

Հարցերից մեկը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումն է, երկրորդը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցն է։

ԱԺ նիստի հենց սկզբից հերթագրվեցին ընդդիմադիր 10-ից ավելի պատգամավորներ, որոնց ելույթները վերաբերում էին զինադադարին եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրված հայտարարությանը: Մասնավորապես, նշվեց, որ խորհրդարանն այսօր միայն մեկ հարց ունի քննարկելու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: