ԱԺ-ն շարունակում է աշխատանքը․ ՈՒՂՒՂ

69
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է նիստը:
 
Այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է փոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ԱԺ-ի կողմից նշանակվող անդամի ընտրության կարգը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
 
Կքննարկվի նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր: