Իմքայլականները դեմ քվեարկեցին գերության մեջ հայտնված և անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախագծին

96
Իմ քայլ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին ԱԺ-ում դեմ քվեարկեցին, որոշումը չընդունվեց, նախագծին կողմ քվեարկեց 39, դեմ՝ 74 դեմ պատգամավոր։

Հիմնական զեկուցող, «Լուսավոր Ահայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ նախագծերը հետապնդում են ռազմական գործողությունների բերումով և խաղաղ պայմաններում գերության մեջ հայտնված և անհետ կորած պարտադիր և պայմանագրային զինծառայողների՝ զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու, ինչպես նաև գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներին ընտանիքների անդամներին պետական նպաստ սահմանելու նպատակ։