ԱՀԿ-ն լավ լուրեր ունի կորոնավիրուսի վերաբերյալ

5
Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան՝ չնայած աշխարհում վարակակիրների թիվը 20 մլն-ի է հասնում, իսկ մահերինը՝ 750,000-ի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ ղեկավարը հորդորել է կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովի ու խաղաղօվկիանոսյան երկրներից, որոնց հաջողվել է վիրուսի տարածումը կանխել վաղ փուլում։

Հեբրեյեսուսը համաշխարհային առաջնորդներին հորդորել է գործել, իսկ քաղաքացիներին՝ հետևել սահմանափակման նոր միջոցներին։

«Իմ կոչը բյուրեղի պես պարզ է՝ ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- եզրափակել է նա։