ԱՀԿ-ն կորոնավիրուսի վերաբերյալ վատ լուրեր ունի

15
Կորոնավիրուս
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 13-ին կորոնավիրուսի համաճարակի տարածման օրվանից սկսած, վարակի նոր դեպքերի աննախադեպ աճ է արձանագրել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
 
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսի 307.930 նոր դեպք է գրանցվել, ինչը շուրջ 1.000 դեպքով ավելի է նախորդ ամենաբարձր ցուցանիշից, որն արձանագրվել էր մեկ շաբաթ առաջ։ ԱՀԿ-ում նշել են նաև, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով 28.637.952 մարդ է վարակվել, 917.417 հիվանդ մահացել է։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է (6.7 մլն), որին հետևում են Հնդկաստանն (4.8 մլն) ու Բրազիլիան (4.3 մլն)։ Նշվում է, որ որոշ պետություններ կրկին ուժեղացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Մասնավորապես, Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը երկրի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել, իսկ Իսրայելում կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով կրկնակի լոքդաուն սահմանելու ծրագիրը։ Մինչ այդ, մի շարք երկրներում բժշկական հաստատություններն ու դեղագործական ընկերություններն աշխատում են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։