ԱՀԿ-ն ահազանգում է. Կորոնավիրուսի համավարակն արմատախիլ անելը քիչ հավանական է

3

Կորոնավիրուսի համավարակն արմատախիլ անելը քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը, գրում է Reuters-ը։

«Ներկայումս մենք դժվար թե կարողանանք արմատախիլ անել այդ վիրուսը»,- ասել է նա՝ հավելելով, որ կանխելով վարակի զանգվածային դեպքերը, «աշխարհը երկրորդ ալիքի և սահմանափակումների չեղարկումից հետո կարող է խուսափել վատագույնից»։