Ահաբեկիչները տարածվել են Հայաստանի սահմանների մոտակայքում ու ողջ Հարավային Կովկասում․ Իրանի հանրային ալիք

15
Վարձկան
Իրանի հանրային հեռուստաընկերության կայքը գրել է.
Ահաբեկիչները տարածվել են Հայաստանի սահմանների մոտակայքում ու ողջ Հարավային Կովկասում, ինչի մասին հայտարարել են նաև ՄԱԿ֊ի փորձագետները։
Ավելի մտահոգիչ է այն, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի վարձկանները կապված են զինված խմբավորումների և անհատների հետ, որոնք Սիրիայի հակամարտության ընթացքում որոշ դեպքերով մեղադրվել են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, իսկ դեռ պատերազմի վտանգը իսպառ չի վերացել, քանի որ թուրքիայի ախորժակը ամբողջությամբ չի բավարարվել, իսկ հայերը իրար դեմ եմ դուրս ելել։