Պրոթուրքական մահապարտ-ահաբեկիչների հերթական խմբավորումն է ժամանել Բաքու․ Wargonzo

60
Թուրքիա
Ադրբեջանը կարող է մահապարտների օգտագործել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին գրում է Wargonzo-ի տելեգրամի էջը։
 
Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ նախորդ օրը Սիրիայի պրոթուրքական խմբավորումների վարձկանների հերթական խումբն է ժամանալ Բաքու, ովքեր կռվել են Իդլիբում։
 
Առաջին թռիչքով Բաքում են ժամանել եկել 234 վարձկաններ։ Նրանց տեղավորել են ադրբեջանական Եվլախում։ Երկրորդ խումբը 72 վարձկանից է բաղկացած եղել։ Նրանց երկու մասին են բաժանել, առաջինը՝ Գաբալայում է տեղակայվել, մի մասն էլ Գանձակում։ 44 վարձակն էլ ուղարկվել է Նախիջևան։
 
Wargonzo-ի ստամբուլյան աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջան բերված խմբավորման մեջ կան պոնտենցիալ ահաբեկիչ-մահապարտներ։ Հենց նրանց միջոցով են Ադրբեջանի ուժայինները պատրաստում պայթուցիկ նյութեր։
 
«Հարկ է նշել, որ նման տակտիկան կարող է մեծ բարդություններ առաջացնել հայկական կողմի համար։ Ռուս զինվորականները նման խնդրի առաջ են բախվել Սիրիայում և կորուստներ են կրել նման գործողությունների արդյունքում»,- գրում է Wargonzo-ն։
 
Աղբյուրը նշում է, որ ուրիշի հողի և քաղաքական նպատակների համար ամեն մի ջիհադիստ չէ, որ պատրաստ է իրեն զոհել։ Հիմա թուրքական կողմը փորձում է կրոնական կոնտեքստ հաղորդել իրավիճակին ծայրահեղական միջոցներ կիրառելու համար։