Ահաբեկիչների կազմում կան նաև Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականներ

19
Դավիթ Հակոբյան

Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների մի ստվար զանգված տեղակայված է Իրանի սահմանամերձ շրջաններում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Չի բացառվում, որ նրանց մի մասն արդեն ներթափանցել է ադրբեջանական Լենքորանի շրջան: Սա կբերի նոր բարդությունների՝ էլ ավելի թեժացնելով տարածաշրջաի վիճակը: Ըստ մեր տվյալների՝ ահաբեկիչների կազմում կան նաև Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականներ», – ասաց Դավիթ Բաբայանը: