Ռուսական հետախուզությունը հայտնաբերել է ԼՂ գոտի տեղափոխվող ահաբեկիչների ճամբարները

23
ահաբեկիչ

Ռուսական Wargonzo թելագրամյան ալիքը, վկայակոչելով «Военкоры русской весны» թելեգրամյան ալիքի հրապարակումը, հաղորդում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աշխատանքները Սիրիայում տեղակայված այն ճամբարների չեզոքացման ուղղությամբ, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները:

«Ստացված տեղեկությունների մեծ մասը հաստատվել է. փոխանցված կոորդինատներով հայտնաբերվել են հրամանատարական կետեր, ճամբարներ և որոշ այլ ենթակառուցվածքային միավորներ, որտեղ պատրաստություն են անցնում ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները»,- հաղորդում է ռուսական թելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ լուրեր տարածվեցին այն մասին, որ ռուսական ՌՏՈՒ-ն մտադիր է հարվածել այդ ճամբարներին։