Արայիկ Հարությունյանը մի շարք պաշտոնանկություններ է արել

28
Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ պողոսյանը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը:

Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:

Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի, Դավիթ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից: