Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի ԼՂ հակամարտության կարգավորման. Զախարովա

12

Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի ԼՂ հակամարտության կարգավորման։ Անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ ուղղված տարածաշրջանային լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Дождь» հեռուստաալիքի եթերում։

«Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե իսկապես ցանկանում ենք հասնել լարվածության նվազման»,-ասել է նա։

«Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել այդ հարցը, հավանաբար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, և ընդհանրապես ոչ մի խնդիր չէր լինի։ Դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլև ունակ են բարդացնելու իրադրությունը»,-ասել է նա։