ԱԳՆ-ն՝ Զարեհ Սինանյանի աղմկահարույց հայտարարությունների մասին

16
«Մենք դա դիտարկում ենք որպես Զարեհ Սինանյանի անձնական հայտարարություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, որ ճապոնացիները չինացիների եւ կորեացիների սինթեզ են:

Աննա Նաղդալյանը շեշտեց՝ Զարեհ Սինանյանը կառավարության ներկայացուցիչ-պաշտոնյա է, ուստի կոռեկտ չի լինի նրա հայտարարությունը մեկնաբանելը: