Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ։ Բացի այն, որ շենքի տարածքում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, շենքի տանիքին էլ կանգնած են դիպուկահարներ:
Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ Փաշինյանը Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չի գնացել հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել այսօր՝ մարտի 13-ին, ուստի շարժման համակարգողները հայտարարել էին, որ տվյալ ժամին լինելու են ԱԳՆ շենքի տարածքում և փորձելու են խոչընդոտել Փաշինյանի մուտքը՝ ԱԳՆ։











