ԱԳՆ-ն պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը

182
ԱԳՆ

Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ասված է Վահան Հունանյանի տարածած հայտարարությունում:

Նա հայտնում է նաև, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Նշենք, որ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները առաջին հանդիպումը կանցկացնեն Մոսկվայում։

Ի դեպ, փաշինյանական ԱԳՆ-ն արդեն որերորդ անգամ հայտարարություն է տարածում Թուրքիայի ԱԳՆ հայտարարություններից հետո, կարծես սպասելով, որ առաջինը նրանք հայտարարեն տեղի ունեցող իրադարձությունների մասին։