ԱԳՆ-ն նախարարը տեղյակ չէ Ադրբեջանի հետ ինչ-որ լրացուցիչ փաստաթղթերի մասին

13

Ես տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ Արա Այվազյանը։

Նա չպատասխանեց հարցին՝ իր համար մտահոգիչ չէ՞ հանգամանքը, որ տեղյակ չէ ինչ-որ լրացուցիչ փաստաթղթերի մասին։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կայացած կառավարության ժամին այս թեմայի մասին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն կա:

Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել էր մի հուշագիր՝ կապված Սյունիքի հետ, որից ակնհայտ է դառնում, որ պայմանավորվածությունները եղել են ոչ թե բանավոր, այլ հուշագրով ամրագրված։

Իհարկե, չենք կարող բացառել, որ այլ փաստաթղթեր ևս կարող են լինել, որոնք ըստ Ավինյանի պետական գաղտնիք են։