Պատմաբան Միքայել Մալխասյանը գրել է․
Քիչ առաջ կարդացի ՀՀ ԱԳՆ հայտարարությունը։ Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերը, որ Շուշիի շրջանով տարածքային կապ են ապահովում Գորիսի, Բերձորի (Լաչինի) և Ստեփանակերտի միջև, ներկայացնում է որպես Հադրութի շրջանի գյուղեր։ Սա լիակատար անգրագիտության արտացոլում է։











