ԱԳՆ-ն չի հերքում, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը «Պերսոնա նոն գրատա» է համարվել

31

Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը Հայաստանում աննախադեպ է։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ըստ իր տեղեկությունների՝ նախկինում նման դեպքեր չի եղել, երբ միջազգային կառույցի ներկայացուցչի աշխատանքը չի բավարարել Հայաստանի իշխանություններին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Աննա Նաղդալյանը նշեց, որ սա առաջին դեպքն է։

Հարցին՝ Քլարկ-Հաթթինգը «Պերսոնա նոն գրատա» համարվե՞լ է Նաղդալյանը խուսափեց հարցին ուղիղ պատասխան տալ. «կայացրել ենք որոշում դադարեցնել վերջինիս պարտականությունները»։

Փորձեցինք տեղեկանալ նաև, թե երբվանի՞ց են ի հայտ եկել խնդիրներ՝ կապված ներկայացուցչի աշխատանքի հետ՝ հաշվի առնելով, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է գրեթե մեկ տարի առաջ։

«Հենց իր մանդատը հաստատվել է՝ 2020 թվականի հուլիսին ու այդ շրջանից ի վեր է գնահատվել»։