ԱԳ փոխնախարարը խուսափում է ասել, թե որ քարտեզներով են սահմանազատում իրականացնելու

79

Այսօր լրագրողների հարցին, թե ո՞ր քարեզներով է առաջնորդվելու Հայաստանը սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում, ԱԳ փոխնախարարը չպատասխանեց՝ պատճառաբելով, թե «հարցը վաղաժամ է».

«Որպեսզի մենք խոսենք դելիմիտացիայի մասին, պետք է լինեն բանակցություններ, քանի դեռ չկան այդ բանակցությունները, վաղաժամ է խոսել՝ թե ի՞նչ քարտեզներով և ի՞նչ փաստաթղթերով ենք առաջնորդվելու։ Երբ դրանք լինեն, նոր այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Հարցին, այսինքն՝ քարտեզների հարցը հստակեցված է, բայց չի՞ բարձրաձայնվում, Վահե Գևորգյանը պատասխանեց՝ ներքին քննարկումների ընթացքում ընդհանուր մոտեցումներ են ձևավորում.

«Բայց այս պարագայում հանդես գալ մեր գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, կարծում եմ՝ վաղաժամ է»,-ասաց նա: