Դրդապատճառները հայտնի են, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով ԱԳՆ-ում հրաժարականներին։
Հարցին, թե ինչու չի ընդունվել իր հրաժարականի դիմումը, փոխնախարարը խնդրեց այդ հարցով դիմել կառավարություն։
Նա ասաց, որ հետ չի վերցրել իր հրաժարականի դիմումը։
«Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, այս պահին բավարարվել է մասնակի», – նշեց Ղևոնդյանը։
Փոխնախարարը պնդեց՝ ԱԳՆ-ն շարունակում է աշխատել ի օգուտ մեր ազգային շահերի։











