«Աէրոֆլոտը» հոկտեմբերից կվերսկսի կանոնավոր չվերթները

26

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այն այս տարվա հոկտեմբերի 25-ից կվերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։

Առաջին թռիչքները՝ Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Երեւան ուղղությամբ, կլինի հոկտեմբերի 25-ին։ Տոմսեր գնել եւ այլ տեղեկություններ ստանալ հնարավոր է ընկերության կայքի միջոցով։