Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև շարունակվում է համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը

31

Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է «Երեք եղբայր – 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Համաժողովի ժամանակ քննարկվում են համատեղ վարժանքների ծրագիրն ու նպատակը, առաջադրված խնդիրները, մասնակիցների թիվը և կազմակերպչական այլ հարցեր:

Նշվում է, որ «Երեք եղբայր – 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը: