Ադրբեջանական կողմը գաղտնի Թուրքիային է փոխանցել իսրայելական հրթիռներ

25
Lragir.am-ը գրում է․

Թուրքիայի մեր աղբյուրը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրում հայտնվել են իսրայելական արտադրության հրթիռներ, որոնք մանրամասն ուսումնասիրում են մասնագետները, ինչը հեռու գնացող նպատակներ է հետապնդում։ Պետք է նշել, որ այդ առթիվ մի շարք ադրբեջանցի պատշոնյաներ մտահոգություն են հայտնել, որ դա կարող է հարուցել իսրայելական կողմի դժգոհությունը, որի հետեւանքով կդադարեցվի Ադրբեջանին գերճշգրիտ սպառազինության վաճառքը։

Վերջիններս նշել են, որ դեռ չեն կարողացել իսրայելական կողմին փաստարկված բացատրություններ ներկայացնել, թե ինչպես է Հայաստանի Տավուշի մարզում խփվել անխոցելի համարվող Հերմես-900 անօդաչու սարքը, եւ այդ ֆոնին Թուրքիային նշված հրթիռների տրամադրումն ավելի կխորացնի իսրայելական կողմի դժգոհությունն ու կասկածներն Ադրբեջանի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ գոյություն ունի զենքի «վերջնական օգտագործման արտոնագիր», որի համաձայն՝ գնորդ պետությունն իրավունք չունի այն վաճառել կամ փոխանցել երրորդ պետության։

Այսպիսով, կարելի է հաստատել, որ իսրայելական արտադրության հրթիռները Թուրքիային են փոխանցել Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները, ընդ որում, շատ հնարավոր է, որ գործարքը կյանքի է կոչվել ադրբեջանցի զինվորականների՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Դատելով ադրբեջանական վերնախավի որոշ ներկայացուցիչների բողոքից՝ գործարքն իրականացվել է՝ շրջանցելով երկրի քաղաքական ղեկավարությանը։ Այս համատեքստում, հաշվի առնելով Ալիեւի ու նրա մերձավորների լռությունը, կարելի է ենթադրել, որ վերջիններս գոնե այժմ զերծ են մնում գործարքն իրականացրած ադրբեջանցի զինվորականներին պատժելուց՝ վախենալով հնարավոր անհնազանդությունից եւ դրանից բխող հետեւանքներից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։