Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի

33
Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի:

Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս:

2 հիմնական վտանգ կա այդ ուղղությամբ ադրբեջանցիների հնարավոր առաջխաղացման դեպքում, սակայն դրանց կանդրադառնամ ավելի ուշ: