ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում անդրադարձավ երեկ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին։ Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին ու ձերբակալված անձանց:
«Որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես, օրինակ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող: Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները,- նշեց նա։











