Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադրի ռեժիմի խախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մարտի 16-ի տեղեկագրից։
Հայտնում են, որ ռուս խաղաղպահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ միջադեպի առիթով քննություն է անցկացնում։
Նշենք, որ վերջին օրերին թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով Արցախի ուղղությամբ կրակ է բացում, այդ թվում նաև քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։