Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վերահսկում է՝ սահմանափակելով հակամարտությունը լուսաբանելու մեր հնարավորությունները։ Մեզ հետ միշտ ուղեկիցներ կան։ Այս մասին լուրերի թողարկման ժամանակ հայտնել է France24-ի թղթակիցը, ով այն քիչ լրագրողներից է, որ կարողացել է Ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանից լուսաբանելու թույլտվություն ստանալ։
Լրագրողը հայտնել է, որ միջազգային լրագրողներին չի թույլատրվում հակամարտությունը լուսաբանել այնպես, ինչպես տեսնում են, չեն կարողանում ազատորեն տեղաշարժվել, անգամ խոսել մարդկանց հետ։
Նա հավելել է, որ շատ բարդ է ճշմարիտ տեղեկատվություն ստանալ, թե իրականում ինչ է կատարվում ադրբեջանական կողմում։
«Մենք շարունակ փորձում ենք հասկանալ՝ որքանով է իրական այն պատկերը, որ մեզ փորձում է ներկայացնել Ադրբեջանը»,- նշել է նա։













