Ադրբեջանը Սյունիքում՝ Ներքին Հանդի հատվածում 2 ուղղություններով կրկին առաջ է եկել

242
Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում էլի առաջ է եկել 2 ուղղություններով 2022թ․ մարտին գյուղացիները ասեցին, որ ադրբեջանական զորքը առաջ է եկել հին գյուղի/գերեզմանի ուղղությամբ (սլաք 1)։ Գրում է Դավիթ Գալստյանը։
ՊՆ-ն ասաց, որ 2021 թ. է եղել, ձմեռը գնացել են, իսկ 2022թ․ հետ են էկել։
N.B. Ճանապարհը դեպի այդ դիրք գցել են 2022թ․ մարտ-ապրիլին։
Բայց դրանով չեն սահմանափակվել։
Նկարում երևում է, որ խորացել են նաև անմիջապես Ներքին Հանդի ուղղությամբ ու ավելի հարավ (դեպի Վարդասար) – սլաքներ 2 ու 3։
P.S. Հիշեցնեմ, որ մի քանի ուղղությամբ առաջ են էկել նաև հենց Վարդասարի հատվածում։