Ստանալով Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, թշնամին անցել է պահանջների հաջորդ փուլին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն է ներկայացվել է՝ Բերձորի միջանցքը ապաշրջափակելու համար պետք է հսկիչ անցագրային կետեր տեղադրել և՛ Բերձորի միջանցքում։
«Մենք գիտենք, որ խնդրի (Բերձորի միջանցքի ապաշրջափակման-խմբ․) լուծման կոչեր կան։ Որպես այդպիսի լուծում՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, ապա նաև պանելային քննարկումների ընթացքում առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»։ Դա կարող է ապահովել միջանցքի թափանցիկությունը, ինչի բացակայությունը լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում։
Անցակետեր տեղադրելու առաջարկի քննարկումների ժամանակ միջազգային մեր գործընկերներից լսում ենք դրա նպատակահարմարության մասին փաստող գնահատականներ։ Մյունխենի հանդիպման ժամանակ այս առաջարկին հստակ պատասխան չի տրվել (Նիկոլ Փաշինյանի կողմից-խմբ․)։ Սակայն երկու օր անց Արարատ Միրզոյանը, անդրադառնալով առաջարկին, առանց որևէ բացատրություն ներկայացնելու, հայտարարել է, որ այն Հայաստանի համար ընդունելի չէ»,- ասել է Բայրամովը։