Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական հետքերը․ ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)

104

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։

Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։

Ինչպես նշված է գրառման մեջ, խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը, ուստի դրա սահաները տեղորոշելու համար կազմակերպությունը կիրառել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։

Ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։ Դեռևս հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վնասվել։