Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս մասին ամբիոնից հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին հողորդում է «Արմենպրես»-ը:
Կոստան կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը:
«Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է անձնական պաշտանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս համավարակի ընթացքում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Նա շեշտել է, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ իրենք խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատեն Արցախի հետ:
Ջիմ Կոստան նաև նշել է, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունն անմիջապես պետք է վերագնահատեն, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով համապատասխան չէ, իսկ Հայաստանին տրվող աջակցությունը պետք է ավելացնեն:











