Ադրբեջանը պետք է դադարեցնի հայերի դեմ շարունակական բռնությունը

7
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվող բռնությունը պետք է դադարեցվի, Twitter-ում իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։

«Իմ մտքերն այս բռնությունից տառապող անմեղ հայերի հետ են: Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական բռնությունը պետք է ավարտվի: Ահա թե ինչու ամեն տարի կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչը հնարավորություն է տալիս շարունակել այն ագրեսիան»,- գրել է կոնգրեսականը։