Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Բերձորի միջանցքով․ Նիդերլանդների ԱԳՆ

22

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

«Չորեքշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ միջոցներ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Կարևոր է, որ այս պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Բերձորի միջանցքով»,- ասված է Նիդերլանդների ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։