Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները

6
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետեւանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»։