«Հայաստանի եւ Ադրբեջամի միջեւ կոնֆլիկտի հումանիտար հետեւանքները» թեմայի շրջանակներում ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովը քննարկել է իրավիճակը կապված ԼՂ-ում 44-օրյա պատերազմի հետեւանքով գերի վերցվածների եւ անհետ կորածների հետ։
Հանձնաժողովի ղեկավար Պյեր-Ալեն Ֆրիդեզը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտել կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետեւանքով ռազմագերիների եւ անհետ կորածների ճակատագրի հետ։ Ֆրիդեզը ասել է, որ իրավիճակն անհանգստացնող է նաեւ նրանով, որ ըստ ՄԻԵԴ մարտի 16-ի հաղորդման, Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում դատարանի կողմից գերիների մասին տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետները, ինչպես նաեւ տրամադրել է բավական ընդհանուր եւ սահմանափակ տեղեկատվություն։ Դատարանը նույնականացրել է 188 հայի, որոնք ենթադրաբար գերեվարված են Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը, ըստ հայտարարության, պարտավոր է ամբողջական կերպով համագործակել դատարանի հետ, տրամադրելով տեղեկատվություն այդ երկրում մնացած գերիների գտնվելու վայրի եւ ճակատագրի հետ կապված, եւ ապահովել նրանց անհապաղ վերադարձը համապատասխան 2020 նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։ Ֆրիդեզը նշել է, որ անհանգստացած է նաեւ 1991-94 թթ անհետ կորածների ճակատագրով։ Նա շեշտել է, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը առանց նախապայմանների, բարեխիղճ կերպով պետք է համագործակցեն եւ ԿԽՄԿ օգնությամբ գտնեն անհետ կորածների հետ կապված խնդիրների լուծումներ, ինչպես նաեւ կազմակերպեն բոլոր գերիների վերադարձը։











