Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա․ The Greek City Times

204

Հունական The Greek City Times թերթը գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա։

Թերթն իր «Արդյոք Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրասվում» վերտառությամբ հոդվածում մասնավորապես զգուշացնում է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը պատրաստվում են հարձակում գործել Հայաստանի Սյունիքի մարզի վրա «միջանցքը» բացելու համար, որ Բաքվին խոստացվել է 44-օրյա պատերազմից հետո կնքված հայտարարության արդյունքներով։

Թերթը հիշեցնում է, որ 2020թ․ պատերազմից երկու օր առաջ թերթը զգուշացրել էր, որ Սիրիայից Արցախ ահաբեկիչներ են բերվում, ինչին ի պատասխան անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն Աթենքին մեղադրել էր «կեղծ» լուրեր տարածելու մեջ, բայց հետո արևմտյան, ռուսական և իրանական լրատվամիջոցները հրապարակեցին տասնյակ նյութեր ջիհադիստների մասնակցության մասին։