Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ․ Վալերի Բուայե

20
Վալերի Բայե

Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ՝ հիշեցնելով մեզ պատմության մութ ժամերի մասին, ներառյալ 1915թ. Հայոց Ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը չի կարողանա ասել, որ չի իմացել այդ մասին: Այս մասին թվիթերյան էջում գրառում է կատարել  ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն՝ անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը։

Քաղաքական գործիչը կից հրապարակել է հրթիռակոծված եկեղեցու ներսում արված լուսանկար: