Ադրբեջանը մեծացնում է Ռուսաստանի տարածքով նավթի արտահանման ծավալները

42

Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը 2021 թվականին Ռուսաստանի տարածքով մեկ միլիոն տոննա նավթ կարտահանի, այսօր այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի տարածքում գործող խողովակաշարերը տնօրինող պետական ընկերության` Транснефть-ի մամուլի քարտուղար Իգոր Դյոմինը՝ նշելով, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է օրերս։

Դյոմինի խոսքով` առաքումները կիրականացվեն Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով։ «Միայն փետրվար ամսին այս նավթատարով շուրջ 85 հազար տոննա վառելիք կարտահանվի», – հայտարարել է Транснефть-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Ադրբեջանը այս խողովակաշարից սկսել է օգտվել 1997 թվականին։ 2020-ին, սակայն, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մոտ 30 տոկոսով կրճատել էր վառելիքի արտահանման ծավալները։