Մարտակերտի շրջանի Հացավան (Յարըմջա) բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից հաստատված շփման գծի խախտում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:











