Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություներ անցկացնելու պատրաստակամության մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը: Սակայն այդ բանակցությունները չպետք է իմիտացիոն բնույթ ունենան, այլ պետք է լինեն առարկայական»,- հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:











