Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աշխատանք ծավալելու համար․ ՄԱԿ

30

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային կազմակերպության խմբերի հնարավոր աշխատանքներին և հույս հայտնել, որ հասանելիություն կստանան մարդասիրական գործունեություն ծավալելու համար:

«Մենք ցանկանում ենք անխոչընդոտ հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աշխատանք ծավալելու համար, ինչպես աշխարհի այլ հատվածներում: Մինչ այսօր դա հնարավոր չի եղել, քանի որ մենք անհրաժեշտ թույլտվություն չենք ստացել Ադրբեջանի իշխանություններից: Հուսով ենք, որ այս հարցում շուտով առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը: