Ադրբեջանը խնդրանքով դիմել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին իրենց միջանցք տալ դեպի Շուշի․ WarGonzo

0
Շուշի

Ադրբեջանը խնդրանքով դիմել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին իրենց միջանցք տալ դեպի Շուշի: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

Աղբյուրը հայտնում է, որ այս պահին ադրբեջանական ուժերը փաստացի դեպի քաղաք որևէ ելք չեն վերահսկում: Այսինքն, հնարավոր չէ Բաքվում նստել ավտոբուս ու ուղղակի հասնել Շուշի: Միակ հնարավոր ճանապարհը «հատուկջոկատայինն» է՝ Հադրութից այն հայտնի «դժոխային կիրճով»: Սակայն այդ հատվածում նույնիսկ գրունտային ճանապարհ չկա: Միայն թրթուրավոր տեխնիկա կարող է անցնել այդ ճանապարհով, ինչն էլ հիմա անում են ադրբեջանցիները: Հենց դա է պատճառը, որ մինչ այս պահը որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա, ուղղակի հնարավոր չէ հասնել այնտեղ:

Ադրբեջանը հետո նորմալ ճանապարհ կառուցելու է այդ «դժոխային կիրճով», իսկ մինչ այդ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը մնում է նոմինալ:

WarGonzo նախագծի տեղեկություններով, ռուսական կողմը մտադիր չէ ադրբեջանական կողմին տրամադրել լրացուցիչ միջանցք, ինչը նախատեսված չէ հայտարարությամբ: