Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը. Վաղարշակ Հարությունյան

7
Այսօր Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել Արցախյան հարցը լուծել ոչ թե բանակցային, այլ ռազմական ճանապարհով: Դա իրենց ռազմավարությունն է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը: Սակայն նրանք սխալ հաշվարկ են անում: Մեր բանակը գործել է շատ հստակ և գրագետ՝ հակառակորդին ստիպելով լռել և կորուստներ ունենալ», – ասաց բանախոսը: