Իրանական Azariha տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։
Ալիքը տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ Իրանի սահմանամերձ գյուղերից մեկում գտնվող մի տուն է, որը փլուզվել է սահմանին մոտ գտնվող ադրբեջանական ԶՈՒ-ի հրթիռակոծության հետևանքով։
«Իր դիրքերը հյուսիս-հարավ ուղղելու փոխարեն, Բաքուն իր ուժերը կենտրոնացրել է արևմուտք-արևելքի ուղղությամբ։ Մյուս կողմից էլ ԱԹՍ-ներ է ուղարկում Իրան և ահաբեկիչներին տեղակայել է իրանական սահմանի երկայնքով։ Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը Ղարաբաղի խորքում հայտարարի բուֆերային գոտի»,- գրում է ալիքը։












